You are viewing [info]nu_ne's journal

Nu_Ne

Ոնց որ ասում են` էս խմորը դեռ շատ ջուր կտանի, դեռ կխոսեն, կվիճեն, ասուլիս-մասուլիս կհրավիրեն, դե թեմայա չէ, մանավանդ նրանց համար, ովքեր սուտի հայապաշտ են ձևանում..

 Ու ես որպես լրագրող, որպես քաղաքացի, որպես մեկը, ով ապագայում կուզի իր երեխան նորմալ երկրում մեծանա գրեմ իմ կարծիքը..

Բայց մեր ազգը դեմքա հա, ձևա գտել պահպանելու մեր ոսկետառիկ հայերենը, փակելով օտար լեզուներ դասավանդող դպրոցները, եթե իհարկե հիմա մենք որպես այդպիսին ունենք.

Ասենք ես լուրջ չեմ հասկանում ինչով ու ինչպես են նման բան մտածողները շարժում իրենց ուղեղի հյուսվածքները. Ասենք իրանց թվումա, որ երեխաները միայն հայերեն սովորեն ընենց թույն հայրենասեր, հայագետ ու հայապաշտ են մեծանալու հա???

Լսեք, ես դեռ շարունակում եմ զարմանալ, լուրջ, ասենք, չեն մտածում, որ էդ երեխեքը մեղկ են էլի, վաղը մյուս օրը Հայաստանից դուրս գան, ինչ են անելու…

Թե մտածում եք, որ իրանք ու իրանց ծնողները ընենց մոզգ են կամ էդքան փող ունեն, որ ամեն մեկին տան պարապելու հա??..

Ասենք հիմա վատա, որ ես երկու, հիմա էլ երրորդն եմ սովորում, օտար լեզու գիտեմ, որտեղ ընկնեմ, ինձ լավ եմ զգում…իսկ հայերենս, հայերենս իմնա ու ինձանից ոչ ոք չի տանի…

Peace to all!


 
 
Current Location: balcony
Current Music: Forsh
 
 
Nu_Ne
05 June 2022 @ 08:22 pm



Միլիոն տարիա չեմ գրել, բայց էնքան բանա եղել էս ընթացքում, որ մինչև բոլորը գրեմ լափ թոփս կմեռնի..Ավելի լավա ուղղակի ասեմ, որ որոշեցի գրել, որովհետև ահավոր ջղայնացած էի, չէ լուրջ, կապ չունի էմոցիոնալ լինելը, ստից բաներ են, ուղղակի յուրաքանչյուր մարդ էլ ափերից դուրս կգա:

Էսօր առավոտյան մի անգամ ևս ուրախացա, որ ես քձիբ մարդ չեմ, որ չեմ սիրում ձեռքս գրպան տանելիս սպասել, որ ինձանից առաջ վճարեն, չեմ սիրում քծնել ինչա թե պլստամ ու ես փող չտամ..

Զզվելի վիճակ, ստորացուցիչ, ու ոնց են կարողանում ոմանք նման կերպ իրենց դրսևորել, ցածր կենդանիներ..

 

Ինչևէ, ես դեռ էստեղ եմ, բայց սպասում եմ լավ լուրերի, ոնց որ ասում են` ինձնից ինչ պահանջվում էր ես արել եմ ու եթե էլի պահա գալիս, էլի անում եմ:

Չեմ սիրում ձեռքերս ծալած նստել սպասել, որ երկնքից միլիոն դոլար ընկնի..

Ինչի որոշեցի էսքան գրել չգիտեմ էլ..մոտ օրերս Երևան եմ գալու….

Սիրում եմ, շատ եմ սիրում, ահավոր եմ սիրում, ամեն ինչ ամեն ինչ..կյանքը, քեզ, ինձ նրանց..սիրում եմ..


 
 
Current Location: balcony
 
 
Nu_Ne
07 May 2021 @ 11:01 pm

Տարօրինակ կերպով էս առավոտ թեյ էի ուզում...ու ուզում էի, որ հենց դու տայիր...բայց ավաղ....

Հետո հիշեցի,  թե ոնց էիր ինձ արթնացնում, որ հագնվեմ, չուշանամ....

Հիմա էլ երբեմն  ձայնդ ինձ արթնացնումա..մեղմ ու քացր..ոնց որ առաջ...

Ինչի ըտենց եղավ որ...

 
 
Current Music: babyface feat S.onder
 
 
Nu_Ne

Ամեն ինչ սկսվեց այն բանից, որ կայքերից  մեկում տեղադրեցի իմ ռոք բլոգի հերթական լինկը, որն այս անգամ պատմում էր ադրբեջանկան խմբերից մեկի մասին....

Ու ես դարձա ոչ  միայն ազգի դավաճան այլև լիքը վատ բառերի արժանի մարդ....
Մի հատ ինձ նայեք էլի..բա ես էդ մարդն եմ...

Մի խոսքով մի վեց ժամ փորձում էի տվյալ մարդուն բացատրել բլոգիս իմաստը ու դրա նպատակը ու կրկնում որ   ԻՄ ԲԼՈԳԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆԲԱՐՈՅԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՉԻ ԶԲԱՂՎՈՒՄ ՈՒ ԵՍ ԳՐՈՒՄ  ԵՄ ՌՈՔԻ ՄԱՍԻՆ< ԱՐՎԵՍՏ< ՈՐԸ ՍԱՀՄԱՆՆԵՐՉԻ ՃԱԱՆԱՉՈՒՄ...

Բայց միևնույն է,  բանը հասավ նրան, որ տվյալ  մարդը սպառնաց բացեիբաց ջարդել իմ սայտը...

Ու ձեր կարծիքով ես ինչ արեցի?....

Պահպանելով հարգանքը մինչև վերջին պահը, հա կարողա նրանց անվանեցի քառակուսի մտածող ու դուբ, բայց ամեն դեպքում  ես միշտ հարգալից եմ..ասացի`

Եթե նույնիսկ ջարդես էլ  գոնե գիտեմ, թե ովա ջարդողնու քեզ դատի կտա շատ հանգիստ...ինձ էլ նման բանա պետք էլի...

Մի խոսքով հիմա  բլոգս կա, ու ես նորմալ հարաբերությունների մեջ եմ տվյալ մարդու հետ..

ՀԳ.
ՄԻ անգամ ևս,  բոլոր նրանք, ովքեր մտածում  են, որ ես գրում  եմ ազերիռոքի մասին` նրանց մատուցելով արջի ծառայություն, ուրեմն գնացեք գրողի ծոցը, ավելորդ ժամանակ չունեմ նման քառակուսիների վրա վատնելու համար!

www.nunerock.com



 
 
Current Location: hoooooooome
Current Mood: fullfull
Current Music: rock
 
 
Nu_Ne
07 May 2019 @ 10:55 pm




Ինքն իմ համար սեր էր, մի նոր սիրո տեսակ, բացահայտում, զգացողություն, կյանք ու կայֆ, որ ուզում էի զգալ, որ երբևէ չէի ապրել նման մի բան:

Նույնիսկ չէի մտածում, թե ինչի եմ ուզում իրան հասնել, ասենք, իմաստը որնա, ինչա լինելու, եթե իրոք հասնեմ…

Ուղղակի ուզում էի…

Սկիզբը մանավանդ, երբեք չեմ մոռանա….հաջողակ պահ էր ու ժամ, որը ես բաց չթողեցի, ես արեցի էդ քայլը մտածելով իրա նման մի բանի մասին, մտածելով, եթե այսպես անեմ, կլինի` այնպես..ու ԵՂԱՎ…

Մի օր նրա ոչ էդքան հրապույր դռներից ներս մտա…

Մի օր էլ մտա, որ հետո ամեն օր մտնեմ…

Ինձ ինքը լիքը բան տվեց, կարծում եմ ես էլ իրան, ինքը իմ համար մեկն էր, ես նրան եթե նույնիսկ դավաճանում էի, ապա միևնույն է, ամենահամեղ պատառները նրանն էին…

Չգիտեմ` հետո ինչա լինելու, բայց գիտեմ, թե ինչ կուզեի, որ լիներ: Դա շատ կարևորա…

Սիրում եմ, սիրում, սիրում…

ՀԳ.Բա գրել ոնց եմ սիրոււււււմ.....


 
 
Current Location: rrrr
Current Mood: creativecreative
Current Music: unknown artist
 
 
Nu_Ne
05 May 2018 @ 06:48 pm

Էս քանի օրը ահավոր զզված տրամադրությունա վրաս իջնում: Ամեն օր ստիպված եմ լինում ֆեյսբուքիս ինբոքսը մաքրել…..

Արա, դե բ********** էլի ձեր ստորագրահավաքով ու ցույցերով…

Հա հենց ըտենց, ուղղակի զզվացրել են արդեն..սենց բան կլինի…

ՀԳ/Ըհն, վերջ, հազիվ եմ ինձ զսպում, բայց էլ ոչ մի բան չեմ գրում..վերջ, իմ կարծիքը բարեբախտաբար էս պարագայում ոչ ոք չի հարցնում!

Ու ստեղ հարցը էն չի, որ ես կողմ եմ քաղաքիս կործանմանը, ստեղ հարցը..ուրիշա!!!


 
 
Current Location: kitchen
Current Mood: busybusy
Current Music: rasmus
 
 
Nu_Ne
02 May 2018 @ 11:20 pm


Նոր նայում էի էստեղի ֆրենդներիս գրառումները..բոլորը հիմնականում խոսում էին թուրք հաս.  գործչի մասին,   որը չի ցանկացել, ավելի կոնկրետ նախօրոքա ասել,  որ չի պատասխանի ցեղասպանությանը վերաբերող հարցերին.....

Ու որ լրագրողներն էլ համակերպվել են այդ հարցի շուրջ...

Նայելով մի քանի տեսանյութ` ուղղակի իմ սիրտն էլ խառնեց...ոնց կարելիա...

Բա էն  իրա արևին թարգմանիչը, իսկական թուրք էր հա...

Ու էստեղ հարցը օփեն մայնդիդ լինելը չի,  այլ քո ազգի ու ժողովրդի  օգտին գործելը...

Մի խոսքով, որպես լրագրող միանշանակ համամիտ եմ,  որ պարզապես անընդունելի էր էն համաձայնությունը,  որ ցեղասպանության մասին հարց չտրվի...

Մյուս կողմից էլ մտածում ես, էդ մարդը իրա արևին եկել է հայ թուրքական մշակութային կապի կամ էլի չգիտեմ ինչի մասին խոսելու...բայց ամեն դեպքում..ինչա նշանակում  ցեղասպանության մասին հարցեր չտալ..

ՀԳ.Չեմ սիրում գրել էն ինչի մասին բոլորը գրում են, ուղղակի կան բաներ, որ մեզ բոլորիսա վերաբերում..

ՀՀԳ.Էսօր հրաշալի օր եմ անցկացրել,   ինչպես միշտ..ուզում էի դրա մասին գրել......օֆֆֆ...

 
 
Current Mood: curiouscurious
 
 
Nu_Ne
29 April 2017 @ 11:34 pm


---էս նկարս կարծում եմ լրիվ սազումա....

Ժող, ձեզ հետ լինումա..որ սիրահարվեք...
Դրանից մի տեսակ խելքդ թռցնում ես, գժվում, մեռնելդ ու լացդ ձեռք ձեռքի բռնած գալիս են.....

Բայց էնա հետաքրքիր, որ դա քեզ դուրա գալիս..էդ ցավը, տառապանքը,  մի տեսակ քաղցր են..

Դզզումա, նմանա  իսկական թմրադեղի, դրա ազդեցության տակ ես.....

Հիմա էդ վիճակնա..չասեք, ով ինչ..ուղղակի կասեմ` հիմա ֆորշ եմ լսում..արդեն չորրորդ օրնա..լուրջա...լուրջ..

ՀԳ.Երևան ես սիրում  եմ քեզ, մանավանդ գիշերը....


so what is ur  advice no
 
 
Current Location: տուն
Current Mood: busybusy
Current Music: Ֆորշ
 
 
Nu_Ne
23 April 2016 @ 07:15 pm


Բարև, ստեղ անձրևա, բայց ես տանն եմ, նստած իմ փափուկ անկողնու վրա, վայելում եմ ներկա դրությամբ աշխարհի ամենահամով Energy drink-ը, լսում ամենակայֆ ու իմ կողմից ինձ համար նոր հայտնաբերված ամենապոզիԾիվ խմբերից մեկին` Hinder ` Lips of an angel ու թվումա, որ աշխարհը իմնա:

իսկ ովա խանգարում, որ դա այդպես լինի, դա այնքան հեշտ է, չէ?..

Հա, չշեղվենք, գիտեք, մեկ-մեկ բացումա, իսկ գիտեք ինչի վրա` ֆեյսբուքում մարդկանց ստատուսների, թե որքան հիմար կարող են լինել նրանք:

Առավոտյան էլի բացել էր` ֆորումներից մեկում մեկը մի հատ հիմար թեմա էր բացել, ստեղ են ասում բացել էր))))))))))

ՀԳ.Հիշեք, բացելը գրական բառ չի, շատ մի օգտագործեք

Ց.


 
 
Current Mood: contentcontent
Current Music: Hinder
 
 
Nu_Ne
22 April 2015 @ 08:13 pm


Դուք ճիշտ հասկացաք, շլանգների` ոչ թե խողովակների: Բանն այն է, որ ցավոք, մեր կյանքում շատ են այնպիսի մարդիկ, որոնք սիրում են իրենց
շլանգի տեղ դնել:

Ով?... Ես?...

Չէ, ինչ եք ասում, ես տեղյակ չեմ, ես մեղավոր չեմ, ես չէի նկատել, ես այնքան անուշադիր եմ: Ահա նրանց պատասխանները, երբ ինչ-որ հարց ես տալիս:

Չհարգելի շլանգ-մարդիկ, եթե իհարկե պատիվ չի ձեզ մարդ կոչելը, ինչու է ձեզ թվում, որ եթե գլուխներդ ջայլամների նման թաքցնեք հողի մեջ, ձեզ ոչ-ոք չի տեսնի կամ նկատի:

Ատում եմ նման մարդկանց, ովքեր իրենց շլանգի տեղ են դնում, զզվում եմ, բայց ոնց են կարողանում նման ռետինե կյանքով ապրել…

Հա, որպես կանոն դրանք քձիբ էլ են լինում!


 
 
Current Location: home
Current Mood: curiouscurious
Current Music: aveli lava chharcneq!